Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 24-25-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Ըստ Ադրբեջանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովի, այցի ընթացքում քննարկվելու է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Պոլուխովի խոսքերով, Մամեդյարովը հանդիպելու է թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: