Դեկտեմբերի 14-16-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Փարիզ: Համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: Ըստ Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության, երեկ Էդվարդ Նալբանդյանը Փարիզում անցկացրել է նաեւ Եվրոպայում Հայաստանի դեսպանների հետ խորհրդակցություն: