Նման վերնագրով լուր է հրապարակել Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը։ Ըստ կայքի՝ դեկտեմբերի 6-ին Սպիտակ տանը Քենեդի կենտրոնի հետ ամենամյա հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Օբաման հանդիպել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին: «Զրույցի ընթացքում Օբաման արտահայտել է իր ջերմ վերաբերմունքը հայ ժողովուրդի հանդեպ»,- գրում է կայքը՝ առանց նշելու, թե Ա. Աբրահամյանն ինչ է ասել զրույցի ընթացքում։ Ի դեպ, դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հույժ կարեւոր այս իրադարձության մասին ՌՀՄ կայքէջը տեղեկացրել է 4 օր ուշացումով՝ դեկտեմբերի 10-ին։