Հաջորդ տարի

10/12/2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Trend» գործակալությանը հայտնել է, որ համանախագահներն այս շաբաթ այցելելու են տարածաշրջան: «Հակամարտող կողմերի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու են «Մադրիդյան փաստաթղթի» խմբագրման աշխատանքները»,- ասել է Մերզլյակովը: Նրա խոսքերով, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա գալիք տարվա սկզբին: