Անցած ուրբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին խորհրդակցության է հրավիրել եւ խոսել է իր կազմած` «ՀՀ պետական կառավարման համակարգի կառուցվածքային եւ գործառույթային բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգի» մասին: Նախ նա խորհրդակցության հենց սկզբից խիստ տոնով ասել է, թե այդ հայեցակարգը երկրի նախագահի նախաձեռնությունն է, այսինքն` դրա ընդունումը Սերժ Սարգսյանի ցանկությունն է: Այդպիսով վարչապետը նախարարներին այլընտրանք չի թողել, սակայն բարի է գտնվել թույլ տալով, որ գործադիրի անդամները գոնե որոշ առաջարկություններ ու դիտարկումներ ներկայացնեն: Հիշեցնենք, որ այդ հայեցակարգով նախարարներից վերցվելու է իրենց գործառույթների ու լծակների մեծ մասը, եւ դրանք տրվելու են աշխատակազմի ղեկավարներին եւ այլ կառույցներին: