Առանց ակնկալիքների

27/08/2005

«Ղարաբաղյան կարգավորման հարցը պետք չէ կապել Հայաստանում սահմանադրական
բարեփոխումների հանրաքվեի կամ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների
հետ,- երեկ հայտարարել է արգործնախարար Վ. Օսկանյանը՝ ավելացնելով,-
հանրաքվեն կամ ադրբեջանական ընտրությունները չպետք է էական ազդեցություն
ունենան բանակցային գործընթացների վրա»: Ինչ վերաբերում է վերջնական
փաստաթղթին, Օսկանյանը հայտարարել է. «Մենք դեռ չենք հասել այն փուլին, որ
հասարակական քննարկումների առարկա դարձնենք ու ժողովրդի դատին
ներկայացնենք կոնկրետ խնդիրը»: Ինչ վերաբերում է հաջորդ շաբաթ Մոսկվայում
կայանալիք իր եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը, ապա այդ հանդիպումից
Օսկանյանը ոչ լավատեսական, ոչ էլ վատատեսական ակնկալիքներ չունի:
Իրականում մեր արտաքին քաղաքականությունն այն վիճակում է, որ հենց միայն
այն փաստը, որ Օսկանյանը վատատեսական ակնկալիքներ չունի, լավատեսություն է
ներշնչում։