Պարզվում է, որ ապագա երեխայի սեռը կարելի է ոչ միայն իմանալ, այլ նաեւ «պատվիրել»: Պարզապես բեղմնավորման ժամանակահատվածում պետք է զերծ մնալ որոշակի դիետաներից: Էքսետերի եւ Օքսֆորդի համալսարանի գիտնականները եկել են այն համոզման, որ բարձր կալորիականությամբ նախաճաշերը մեծացնում են տղա երեխա ունենալու հավանականությունը: Նրանց կարծիքով՝ հենց դա է պատճառը, որ զարգացած երկրներում, որտեղ կանայք գերադասում են ցածր կալորիականությամբ սննդամթերք, ավելի շատ ծնվում են աղջիկներ, քան տղաներ:
Այս ֆենոմենն ուսումնասիրվել է ձիերի, եղնիկների եւ մի քանի անողնաշարավորների մոտ: Գիտնականները նկատեցին, որ իգական պտուղները լինում են կիսատ, թերի սնվելուց:
Ավելի շուտ կատարված գիտական փորձարկումներից պարզ էր, որ կնոջ օրգանիզմի գլյուկոզայի մակարդակը, որը նպաստում է արական էմբրիոնների զարգացմանը, բարձրանում է նախաճաշից հետո: Եթե կինը նախաճաշը բաց է թողնում, ուրեմն գլյուկոզայի մակարդակն ընկնում է: Ամեն դեպքում գիտնականները խորհուրդ են տալիս քաղցած կամ թերսնված չմնալ` ապագա բալիկի սեռի վրա ազդեցություն ունենալու համար, քանի որ այն կարող է հետագայում բացասաբար անդրադառնալ հենց երեխայի առողջության վրա: