Դեկտեմբերի 6-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Ե. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հայ գրողների միավորման նախագահ, 1937թ. ծնված Հովհաննես Մելքոնյանին:
Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ, նույն օրը` գիտակցության չգալով` մահացել է: Կատարվում է նախաքննություն: