«Նա (Սերժ Սարգսյանը.- խմբ.) Մեսրոպ Մաշտոց շքանշան է շնորհում կասկածելի վարքի տեր ու անճաշակ, ռաբիս երգչուհուն` Ալլա Պուգաչովային, եւ նույն շքանշանը տալիս է կաթողիկոսին: Այսինքն, նրանց դնում է նույն հարթության վրա: Մենք մի պետություն ենք դարձել, որտեղ գլուխն ու հետույքը կարծես թե փոխել են իրենց տեղերը,- ըստ lragir.am-ի նախօրեին «Սարդարապատ» շարժման կազմակերպած կլոր սեղանի ժամանակ ասել է երգահան Ռուբեն Հախվերդյանը` ավելացնելով,- Սա աննորմալ վիճակ է, եւ կարծում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը խելք ունենար, իր լավագույն որոշումը կլիներ հրաժարական տալը, բայց սա ես ասում եմ իմ բարոյականության տեսանկյունից»: Ռուբեն Հախվերդյանն ասել է նաեւ, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, բոլոր նախադրյալները կան, որ մենք միանգամից թրքանանք: