Ուղարկել են

03/12/2009

Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի անգլերեն տարբերակն արդեն ուղարկվել է Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Մեր թղթակցի հետ զրույցում այդ մասին երեկ ասել է Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: «Դրանք միջազգային այն կազմակերպություններն են, որոնք Մարտի 1-ի հանձնաժողովի նիստերին անմիջական մասնակցում ու հետեւում էին: Դա այսօր մինչեւ օրվա վերջ կդրվի նաեւ ԱԺ կայքէջում»,- ասել է Ս.Նիկոյանը: Սակայն երեկ երեկոյան դեռ զեկույցի անգլերեն տարբերակը կայքում տեղադրված չէր: