Յոգան ցավազրկում է գոտկատեղը

03/12/2009

Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի թերապեւտները յոգան համարում են արդյունավետ միջոց գոտկամասի ցավերը հանգստացնելու համար: Այլընտրանքային բժշկության այս եղանակը փորձարկվել է մի խումբ կամավորների շրջանում, որոնց խորհուրդ էր տրվել 12 շաբաթ անընդմեջ, օրը 75 րոպե զբաղվել յոգայով: Փորձարկման բոլոր մասնակիցներին սովորեցրել էին յոգայի հիմնական վարժություններն ու ծանոթացրել շնչառական հատուկ տեխնիկային:

12 շաբաթ անց պարզվեց, որ գոտկամասի ցավային ախտանիշները կրճատվել են մոտ 3 անգամ: Բացի այդ, յոգայի շնորհիվ զգալի լավացել էր էքսպերիմենտի մասնակիցների ընդհանուր ֆիզիկական վիճակը: