Երեկ Երեւան է ժամանել ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան գործերի գրասենյակի տնօրեն Իթն Գոլդրիչը: Նա հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ, այցելել է նաեւ Դաշնակցության «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն, որտեղ հանդիպել է կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանի եւ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ: