«Մտացածին» հերքո՞ւմ, թե՞ հաստատում

02/12/2009

Երեկ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում որոշ զանգվածային լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ լուրերը մտացածին են եւ իրականությանը չեն համապատասխանում։ Ալիկ Սարգսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել եւ շարունակում է իրականացնել Ոստիկանության պետի իր գործառույթները»։ Թե ինչու է Ոստիկանությունը «այդքան պաշտոնապես» արձագանքել մամուլի հրապարակումներին հատկապես հիմա, երբ նման տեղեկություններ ԶԼՄ-ներում հրապարակվում են շատ հաճախ, մնում է միայն ենթադրել: Իհարկե, ենթադրությունը եւս կարող է որակվել որպես «մտացածին»: