Մեր մասին

29/11/2009

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը ընդունել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Բայերլիին: Ըստ ՌԴ Արտգործնախարարության, «զրույցի ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրների հետ իրենց հարաբերությունների հարցը, Կովկասում տիրող իրավիճակը եւ ԼՂ կարգավորման ընթացքը»: Ուշագրավ է, որ ռուս-ամերիկյան քննարկումներից հետո այս հարցերը քննարկվելու են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ԱՄՆ այցելության եւ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ: Թուրք վերլուծաբանները կանխատեսում են, որ Էրդողանը փորձելու է համոզել Օբամային, որպեսզի նախքան Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը` առաջընթաց գրանցվի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Հիշեցնենք, որ Էրդողանը Ադրբեջանում հայտարարել էր, թե հայ-թուրքական սահմանը կբացվի միայն ԼՂ խնդրում առաջընթաց արձանագրվելու դեպքում: