Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, դերասան Վլադիմիր Կոստանյանը երեկ ինքնաբացարկ է հայտնել: Իր այդ քայլը նա բացատրել է ընդդիմության թեկնածու, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ, իր խոսքերով, «իշխանության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մրցակցությանը չխառնվելու» մղումով եւ տեղեկացրել է, որ վերականգնում է իր անդամությունը Հայաստանի առաջադիմական կուսակցության շարքերում: «Դիմակները պատռելու եւ ժողովրդին իրականությունը ներկայացնելու գործում իմ առաքելությունը, կարծում եմ, կարելի է համարել հաջողված»,- հայտարարել է Կոստանյանը` շտապելով իր առաքելությունը շարունակել սաստիկ «ընդդիմադիր» Առաջադիմական կուսակցության շարքերում: