Հայաստանը եւ Իրանը քննարկում են վիզային ռեժիմի փոխադարձ դյուրացման հարցերը: Այդ մասին երեկ հաղորդել է իրանական «Իրիբնյուս» հեռուստաընկերությունը, ըստ որի՝ երեկ Թեհրանում ավարտվել է երկու երկրների արտգործնախարարությունների հյուպատոսական բաժինների ղեկավարների, պատվիրակությունների անդամների համատեղ նիստը, իսկ հանդիպման ավարտին ստորագրվել է հուշագիր: Նույն աղբյուրի հաղորդմամբ, քննարկվել են վիզային ռեժիմի դյուրացման, վիզայի համար վճարվող տուրքերի նվազեցման հարցեր:Նշենք, որ սա հյուպատոսական հարցերով Իրանի եւ Հայաստանի պատվիրակությունների թվով վեցերորդ համատեղ նիստն է: