Նոյեմբերի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ճապոնիայի կառավարության հրավերով, պաշտոնական այցով մեկնելու է Ճապոնիա, ուր նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները գահաժառանգ Նարոհիտոյի, ԱԳ նախարար Կացույա Օգատայի հետ: Է.Նալբանդյանը ելույթ է ունենալու Ճապոնիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Տոկիոյում նա հանդիպումներ է ունենալու նաեւ Ճապոնիայի խորհրդարանում եւ Ճապոնական արտաքին առեւտրի կազմակերպությունում: