Երեկ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն թմրամիջոցներ ներկրելու պահին ձերբակալվել է նույն հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գ. Բարսեղյանը:
ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ, վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի փողկապի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 գրամ «Հերոին», 3 հաբ «Սուբոտեքս» տեսակի հոգեմետ դեղամիջոց եւ 3 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութ, որոնք Գ. Բարսեղյանը պետք է փոխանցեր կալանավորներին: Պարզվել է, որ Գ. Բարսեղյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկություն կրել է պարբերական բնույթ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: