Երեկ ՀՀ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը Արդարադատության նախարարին առաջարկել է քննարկել ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ք/հ-ից մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակահարմարության հարցը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՄԻՊ հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը հանդիպել է Սասուն Միքայելյանին: Վերջինս հայտնել է, որ ծայրաստիճան վատառողջ վիճակում է, եւ իրեն ցուցաբերվող բուժօգնությունը որեւէ դրական արդյունք չի տալիս` անհրաժեշտ բուժսարքավորումների եւ համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: Արդարադատության նախարարի պատասխանը դեռեւս հայտնի չէ, մինչդեռ այդ ընթացքում Ս. Միքայելյանի առողջական վիճակը շարունակում է ավելի վատթարանալ: