Շարունակում են վաճառել

21/11/2009

Ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը՝ նոյեմբերի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 3.300.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 386.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 386.85 դրամ: Նշենք, որ դրա նախորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, իրականացվել է 2.400.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք, ինչի արդյունքում դոլարի գինը փոքր-ինչ նվազել էր՝ հասնելով 386.95 դրամի: Այսպիսով, վերջին 10 օրվա ընթացքում ԿԲ-ն վաճառել է ավելի քան 30 միլիոն դոլար, ի հեճուկս Արժույթի միջազգային հիմնադրամի՝ փոխարժեքի շուկայական միտումներին չդիմադրելու հորդորների։ Մնում է սպասել, թե մինչեւ երբ կշարունակվի այս գործելաոճը, եւ ինչպես կարձագանքի այս ամենին ԱՄՀ-ն։