Հաստատվել է

21/11/2009

Երեկ ՀՀ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում կա Խոզի գրիպ: Երեկ ստացվել են Լոնդոնի համապատասխան լաբորատորիայի պատասխանները, որոնք հաստատել են, որ կասկածյալներն, իրոք, վարակված են Խոզի գրիպով` A H1/N1-ով: Հիշեցնենք, որ Լոնդոն էին ուղարկվել առաջին 5 հիվանդների՝ լաբորատոր հետազոտության համար վերցված նմուշները։ Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը երեկ ասել է, որ Հայաստանում մինչ օրս հայտնաբերվել է

H1N1-ով վարակված 22 հիվանդ: Հայաստանում առաջին կասկածելի հիվանդը գրանցվել է նոյեմբերի 6-ին: