Սարուխան գյուղի բնակչուհի, 76-ամյա Շուրկա Թ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը դիմակավոր 3 անձինք թակել են իր բնակարանի դուռն ու պահանջել բացել: Երբ կինը դուռը բացել է, նրանք ներխուժել են ներս եւ դանակի սպառնալիքով գումար պահանջել: Տանտիրուհուն հաջողվել է մոլորեցնել անծանոթներին, ավտոտնակով դուրս գալ բակ եւ կանչել հարեւանությամբ բնակվող որդուն: Մոր օգնության կանչին վրա հասած տղան ննջասենյակի մահճակալի տակից հայտնաբերել է նույն գյուղի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մարուսյա Բ.-ին` դիմակավոր եւ դանակը ձեռքին: Մարուսյա Բ.-ն բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին: