5 մահապատիժ

19/11/2009

Իրանի դատարանը հունիսին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմադիրների բողոքի ակցիաներին մասնակցելու համար մահվան է դատապարտել եւս 5 մարդու: Իրանի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նշված 5 հոգին ահաբեկչական եւ զինված ընդդիմադիր խմբավորումների անդամներ են եղել: «Ասոշիեյթեդ փրեսը» հիշեցնում է, որ նախկինում եւս 3 անձ էր մահվան դատապարտվել իրանական ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար: