Ձգտումը սխալ է

17/11/2009

«Ներկայումս Թուրքիայի հետ տարբեր հարցերի շուրջ ավելի շատ տարաձայնություններ ունենք, քան համաձայնություն»,- ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի` Անկարայում հայտարարել է անցած շաբաթ Թուրքիա այցելած ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «ԱՄՆ-ը ամենից շատն է աջակցել հայ-թուրքական հաշտեցմանը եւ ցանկանում է տեսնել արձանագրությունները ստորագրված եւ սահմանները բացված: Սակայն Թուրքիայի ձգտումը` կարգավորել Ղարաբաղյան հիմնախնդիրը արձանագրությունների ստորագրումից առաջ, սխալ է: Մենք չենք կապում այդ երկու հարցերը, Թուրքիան եւ Հայաստանը շատ կարեւոր առաջընթաց են արձանագրում, որը չպետք է կապվի որեւէ այլ խնդրի հետ»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը: