Երեկ Բրյուսելում մեկնարկել է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում անցկացվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջին խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ադրբեջանի 240 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եվրամիության կողմից խորհրդաժողովին մասնակցում են Շվեդիայի արտգործնախարարը, ԵՄ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: