«Երբ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվեց վարչապետ, եւ ամբողջ քաղաքականությունը, ըստ էության, տեղափոխվեց դրամավարկային քաղաքականության դաշտ, մենք ունեցանք տնտեսական կաթված, եւ սա չպետք է թաքցնել»,- երեկ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, Տ. Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո տնտեսական քաղաքականության մեջ տեղի է ունեցել հարկաբյուջետային քաղաքականության զիջում դրամավարկային քաղաքականության օգտին, եւ տնտեսությունն սկսեց կաթվածահար լինել: Դաշնակցական պատգամավորը թերեւս իրավացի է իր գնահատականներում: Սակայն այդ նույն ՀՅԴ-ն Տ. Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո առնվազն մեկ տարի կոալիցիայի մաս էր կազմում եւ առանձնապես չէր մտահոգվում տնտեսության կաթվածահար վիճակով: