Եվս 2 դեպք

11/11/2009

Երեկվա դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է «Խոզի գրիպով» վարակվածության եւս 2 դեպք: Այդ մասին երեկ հաղորդել է Առողջապահության նախարարի օգնական, «Խոզի գրիպի» դեմ պայքարի Օպերատիվ հանձնաժողովի անդամ Շուշան Հունանյանը: «Եվս երկու հոգի տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ H1N1 կասկածով, եւ հետազոտության արդյունքում դիագնոզը հաստատվել է»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Շ. Հունանյանը` ավելացնելով, որ հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, նրանք բժիշկների հսկողության տակ են, բոլոր հիգիենիկ հակահամաճարակային միջոցառումները իրականացվում են, եւ նրանք չեն կարող վարակի տարածման պատճառ դառնալ: Այսպիսով, Հայաստանում «Խոզի գրիպով» վարակվածության կասկածելի դեպքերի թիվը արդեն հասել է 5-ի: Հայտնաբերված դեպքերը համարվում են կասկածելի, քանի դեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լոնդոնի ռեֆերենտ լաբորատորիան պաշտոնապես չի հաստատել դրանց իսկություն: Առողջապահության նախարարությունը Լոնդոնի լաբորատորիայից պատասխան ակնկալում է մոտ մեկ ամիս անց: