Խարակիրի

11/11/2009

«Ղարաբաղյան հողերը Ադրբեջանին հանձնելը կնշանակի այդ քայլին գնացող Հայաստանի առաջնորդի կամ առաջնորդների անմիջական մահը»,- երեկ Day.az-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը: «Ես Հայաստանի ներկայիս քաղաքական գործիչների մեջ չեմ տեսնում մի առաջնորդի, ով պատրաստ է նման քաղաքական խարակիրի գործել»,- նշել է նա, ում կարծիքով՝ Մոսկվան այս հարցում որեւէ ճնշում չի գործադրի Երեւանի վրա: «Ռուսական դիվանագիտության նպատակը ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի դիվանագիտական կապիտուլյացիան է, այլ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումը: Նման կարգավորման հասնելը հակամարտող կողմերից մեկի կամ բոլոր կողմերի վրա միաժամանակ ճնշում գործադրելով պարզապես անհնար է»,- ասել է Կռիլովը: