«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ»,- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլի անդամների հետ հանդիպման ժամանակ նախօրեին հայտարարել է այդ կուսակցությունը ներկայացնող վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար լուրջ պատճառներ կան, եւ առաջին հերթին դա Ղարաբաղի հարցի լուծումն է»,- ասել է Էրդողանը: