Հայկոն կներկայացնի Թուրքիան

09/11/2009

Թուրքիայում սկսվել է պայքարը «Եվրատեսիլ-2010» մրցույթում երկիրը ներկայացնելու համար: NTV հեռուստաընկերությունը իր կայքում անցկացրել է երկրորդ նախնական փուլի հարցումը, որի ընթացքում կայքի այցելուները հնարավորություն են ունեցել քվեարկել իրենց թեկնածուի օգտին: Քվեարկությանը մասնակցել է 15 հազար մարդ, եւ առաջին տեղն է զբաղեցրել հայազգի Հայկո Ջեփկինը, ով հավաքել է ձայների 15,94%-ը: Նա առաջ է անցել, մասնավորապես, Տարկանից, ով 4 %-ով հետ է մնացել Հայկոյից: Հայկոն առայժմ առջեւում է, իսկ երրորդ փուլ, բացի հայազգի ռոք երգչից, անցել են երկրորդ փուլում առաջին 10 տեղերը զբաղեցրած երգիչները, ովքեր կպայքարեն հաղթանակի համար։