2015 թվականին գազի խոշորագույն մատակարարները կարող են բախվել համաշխարհային շուկայում գազի գերավելցուկի հետ: Երեկ նման կանխատեսումներ են հրապարակվել «World Energy Outlook» միջազգային էներգետիկ գործակալության տարեկան զեկույցի նախագծում, որը պաշտոնապես կներկայացվի նոյեմբերի 10-ին: Այդ փաստաթղթի համաձայն, 2015 թվականին գազատարների եւ հեղուկ գազի տերմինալների ավելցուկը կհասնի 250 միլիարդ խ/մ-ի, ինչը չորս անգամ գերազանցում է գազատարների տարողունակությունը` 2007 թվականի տվյալներով: Իսկ շուկայում գազի գերավելցուկը կհարվածի առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ Կատարի տնտեսություններին, որոնք վերահսկում են գազի պաշարների զգալի ծավալները: