Երկու երկրաշարժ

05/11/2009

Երեկ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել իրանական նավահանգստային Բենդեր-Աբբաս քաղաքի եւ Կեշմ կղզու մերձակայքում` հարավային Խորմազգան նահանգում: Ըստ Իրանի սեյսմիկ ծառայության տվյալների, ստորգետնյա ցնցումները 4,9 բալ հզորությամբ տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 02։56-ին` Բենդեր-Աբբասից հյուսիս-արեւմուտք: Քաղաքում վնասվել են հեռախոսային գծերն ու էլեկտրական սյուները, ինչն էլ խուճապ է առաջացրել տեղական բնակչության շրջանում: Ստորգետնյա ցնցումների արդյունքում տուժել են ավելի քան 200 հոգի: Իսկ Բամ քաղաքում տեղի է ունեցել այլ երկրաշարժ, որի հզորությունը կազմել է 4,2 բալ: