Կարելի է ասել՝ մանդարինը «ամենաամանորյա» միրգն է: Բայց քչերը գիտեն, որ մանդարինի հայրենիքը Չինաստանն է: Իսկ շատ երկրներով է տարածվել, որովհետեւ այն ամենացրտադիմացկուն ցիտրուսային միրգն է: Մանդարինը հարուստ է հետեւյալ օգտակար նյութերով. B խմբի վիտամիններով, A պրովիտամինով եւ P վիտամինով, ասկորբինաթթվով ու հանքային աղերով, եւ այլն: Իհարկե, կան հիվանդություններ, որոնց դեպքում չի կարելի ուտել մանդարին: Օրինակ` ցիտրուսային մրգերի հանդեպ ալերգիաները, ստամոքսի ու տասներկումատնյա աղիի խոցերի, գաստրիտի, խոլեցիստիտի ու հեպատիտի դեպքում: Մանդարինի հյութը կօգնի բարձր ջերմության ժամանակ: Մանդարինի միջոցով կարելի է մաքրել թոքերը, թեթեւանալ ասթմայից: Մանդարինի կեղեւից պատրաստված թուրմը շատ լավ է մրսածությանը, լավացնում է ախորժակն ու թեթեւացնում հազը: Իսկ մանդարինի եթերայուղը լավ միջոց է ազատվելու դեպրեսիայից ու վատ տրամադրությունից: Մանդարինի յուղը օգտագործվում է կոսմետոլոգիայում համարյա բոլոր տեսակի ու տարբեր տարիքի մաշկերի համար: Այն լավ պայքարի միջոց է ակնեների ու ցելյուլիտի դեմ:
Մանդարինի կեղեւը մաքրել ու քամել պտղի հյութը: Հյութի մեջ թաթախել բամբակն ու մաքրել դեմքը, պարանոցը, կամ պարզապես թրջոցներ դնել, թողնելով 15-20 րոպե: Թրջոցը հանելուց հետո մաշկը մաքրել սկզբից խոնավ, ապա չոր անձեռոցիկով: Այս դիմակը կարելի է անել շաբաթը 2-3 անգամ, ցանկացած մաշկ ունենալու դեպքում: