Մեղքը պետք չէ բարդել կերակրի աղի վրա

05/11/2009

Ամբողջ աշխարհում խոսում են այն մասին, որ կերակրի աղը բացասական ազդեցություն ունի առողջության վրա: Սակայն կերակրի աղի «թշնամիները» մոռանում են, որ այն հանդիսանում է նատրիումի եւ քլորի հիմնական մատակարարողը: Վերջիններս էլ անհրաժեշտ են հիմնային նյութերի եւ աղաթթվի առաջացման համար (ստամոքսահյութը կազմված է հենց դրանցից): Մարդու օրգանիզմը կառուցված է այնքան ներդաշնակ, որ աղի դուրսբերման համար բավական են միզուղիներն ու քրտնելը:

Աղի առկայությունը քրտինքի, թքի, արցունքի մեջ ապացույց է այն բանի, որ կերակրի աղը ակտիվ մասնակցություն ունի օրգանիզմի կենսագործունեության մեջ: Եթե մարդը տառապում է ճարպակալումով եւ հիպերտոնիայով, չպետք է միայն աղին մեղադրել: Դա վկայում է, որ օրգանիզմում քրտինքի եւ մեզի միջոցով տարբեր նյութերի դուրսբերումը խանգարված է: Եվ պետք է կարգավորել գլխավոր պատճառը` նյութափոխանակության խանգարումը:

Օրինակ` արցունքի առաջացումը կախված է մարդու հատուկ հոգեվիճակներից: Նշանակում է, որ աղն անմիջապես ազդեցություն ունի այն պրոցեսների վրա, որոնք կախված են այդ հոգեվիճակներից:

Եթե դուք բավարար առողջ եք, ապա օգտագործեք աղը, ձեր կարիքի չափով: Աղի ավելցուկն անպայման դուրս կգա ձեր օրգանիզմից: Առանց աղի օրգանիզմը չի կարող գոյատեւել: