Մեկ շաբաթվա ընթացքում Դմիտրի Մեդվեդեւի վարկանիշն ընկել է միանգամից վեց կետով: Ըստ «Օբսչեստվենոյե մնենիե» հիմնադրամի հարցումների` այժմ Ռուսաստանի նախագահին վստահում է բնակչության 56%-ը: Նշենք, որ ուսումնասիրությունն անցկացվել է հոկտեմբերի 24-25-ին: Ինչպես նշել են սոցիոլոգները, դեռեւս հոկտեմբերի 18-ին Մեդվեդեւին վստահում էր հարցման մասնակիցների 62%-ը: