Թեհրանը փոխո՞ւմ են

02/11/2009

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Իրանի իշխանությունները պատրաստվում են երկրի մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից մեկ այլ քաղաք: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, Իրանի իշխանությունները ծանրութեթեւ են անում մայրաքաղաքը սեյսմակայուն գոտուց տեղափոխելու հարցը: Հաղորդվում է նաեւ, որ ծրագիրն արդեն հաստատվել է Իսլամական Հանրապետության գերագույն օրենսդիր մարմնի կողմից: Թե կոնկրետ որ քաղաքը կարժանանա Իրանի մայրաքաղաքի պատվին, դեռեւս հայտնի չէ: