Վերջից սկզբներում

02/11/2009

Երեկ Ֆուտբոլի վիճակագրության ու պատմության միջազգային ֆեդերացիան հրապարակել է Աշխարհի ակումբների դասակարգումը` հիմնվելով նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչեւ այս տարվա հոկտեմբերի 30-ը նրանց ցուցադրած արդյունքների վրա: Ի հեճուկս ակնկալիքների, ցուցակը գլխավորում է ոչ թե «Բարսելոնան», որը նախորդ մրցաշրջանում դարձավ Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Չեմպիոնների Լիգայի հաղթող եւ Եվրոպայի Սուպերգավաթակիր, այլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: «Բարսելոնան» երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ՈւԵՖԱ-ի գավաթակիր Դոնեցկի «Շախտյորը»: Լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ արգենտինական «Էստուդիանտեսը», բրազիլական «Կրուզեյրոն» ու իտալական «Ռոման»: Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» այս ցուցակում ընդամենը 41-րդն է: Ինչ վերաբերում է հայկական ակումբներին, ապա լավագույն 350 ակումբների մեջ ներկայացված է միայն Երեւանի «Փյունիկը», որը զբաղեցրել է 272-278-րդ տեղերը ակումբների ցանկում: Ի դեպ, նախորդ տարվա համեմատ, «Փյունիկը» բարձրացել է 17 կետով: