Նոյեմբերի 2-ին Ադրբեջան է այցելելու Թուրքիայի զինվորական պատվիրակությունը: Երեկ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Թուրքական պատվիրակությունը գլխավորելու է այդ երկրի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Իշիկ Քոշաները: Պատվիրակության կազմում են լինելու եւս մի քանի թուրք բարձրաստիճան զինվորականներ։