Վիտամին D-ի պակասը կրճատում է կյանքը

28/10/2009

Ավստրիացի գիտնականները գտնում են, որ վիտամին D-ի պակասը կրճատում է կյանքը 2 անգամ: Վիտամին D-ն օրգանիզմում արտադրվում է մաշկի վրա արեւի լույս ընկնելուց, այդ պատճառով էլ հաճախ այն անվանում են «լույսի վիտամին»: Այս վիտամինը կա կաթի բաղադրության ու յուղոտ ձկան մեջ, չնայած դրան` մարդկանց օրգանիզմում շատ է զգացվում դրա պակասը: Վիտամին D-ն օգնում է, որպեսզի օրգանիզմում կալցիումը հեշտ ներծծվի, եւ կարեւոր գործոն է առողջ ոսկորների համար: Մեծ մարդկանց մոտ վիտամին D-ի դեֆիցիտից կարող է առաջանալ օստիոպարոզ, իսկ երեխաների մոտ` ռախիտ: Հետազոտությունների արդյունքը ցույց է տալիս, որ վիտամին D-ն նպաստում է հակաքաղցկեղային ռեակցիայի առաջացմանը: Նաեւ օրգանիզմում վիտամին D-ի նորմալ քանակով 2 անգամ քիչ են հիվանդանում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով: Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս ընդունել վիտամին D-ն ոչ միայն արեւի տեսքով, որովհետեւ այն միայն բավական չէ: