Այսօր եւ վաղը Հայաստանում սպասվում է ամպամած եղանակ: Սակայն տեղումների հավանականությունը միայն հյուսիսային շրջաններում է` Շիրակում, Գեղարքունիքում եւ Արագածոտնում: Տեղումները կլինեն հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին եւ 2-ին: Ըստ «Հայպետհիդրոմետի», հանրապետությունում ջերմաստիճանը ընդհանուր առմամբ նվազել է 2-3 աստիճանով, իսկ արեւելյան շրջաններում’ Լոռիում, Սյունիքում եւ Տավուշում՝ 6-8 աստիճանով, ինչը պայմանավորված է ամպամածությամբ եւ տեղումներով: Սակայն առաջիկա օրերին նորից սպասվում է ջերմաստիճանի նվազում:
Ի դեպ, ամենատաք հոկտեմբերի 28-ը եղել է 1927 թվականին` +24.3 աստիճան, իսկ ամենացուրտը՝ 1977 թվականին՝ -2,2 աստիճան: