Հոկտեմբերի 27-ին իրավապահ մարմինները ձերբակալել են Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն` Ցոտնեին: Ինչպես հայտնել են Թբիլիսիի ոստիկանությունում, նրան կասկածում են իր հարեւանին` Դավիթ Բաջելիձեին, հրազենի վերք հասցնելու մեջ: Վեճի պատճառը դեռեւս հայտնի չէ:
Նշենք, որ հարցաքննելուց հետո Ցոտնե Գամսախուրդիային տեղափոխել են ոստիկանության նախնական կալանավայր։ Տուժած Բաջելիձեին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց. նրան շտապ վիրահատել են: Նշենք, որ ավելի վաղ Ցոտնե Գամսախուրդիան մեղադրվում էր իշխանության տապալման եւ լրտեսության մեջ: