Առաջին նիստը

26/10/2009

Եվրամիության «Արեւելյան գործընկերության ծրագրի» քննարկման նպատակով երեկ Լյուքսեմբուրգում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Եվրամիությունը հանդիպման ժամանակ ներկայացրել են նախագահող երկրի` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, նաեւ` Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Նշենք, որ երեկվա հանդիպումը Եվրամիության «Արեւելյան գործընկերության ծրագրի» մեկնարկից հետո ԵՄ-Հայաստան խորհրդի առաջին նիստն է: Երեք երկրների ԱԳ նախարարները Եվրամիության պաշտոնյաների հետ քննարկել են, մասնավորապես, մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի պարզեցման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ Եվրամիությունն արդեն իսկ գործընթաց է սկսել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ վիզային ռեժիմը թեթեւացնելու ուղղությամբ: Նշենք նաեւ, որ երեկվա հանդիպումը նախորդում է Եվրամիության անդամ երկրների գագաթաժողովին: