Հասավ Վրաստան

23/10/2009

Վրաստանում գրանցվել է խոզի գրիպի երկու նոր դեպք: Ինչպես հայտնում է Վրաստանի Առողջապահության նախարարությունը, այս անգամ վարակվել են 17-ամյա վրաց մարզիկ եւ ամերիկուհի, ով գտնվել է Վրաստանում նկարահանող խմբի հետ: Մարզիկը ժամանել էր Շվեդիայից, ուր մեկնել էր մրցույթներին մասնակցելու նպատակով: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ամերիկուհին ժամանել է Վրաստան Ռուս-վրացական պատերազմի մասին ֆիլմի նկարահանման համար: Նա արդեն լքել է երկիրը: