Դաշնակավարի՞

19/10/2009

Մեր տեղեկություններով՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀԿ խորհրդի նիստ: Նիստը անցել է բավական թեժ մթնոլորտում, եւ որոշ ՀՀԿ-ականներ դեմ են արտահայտվել ստորագրմանը: Ըստ նույն աղբյուրների՝ Ս.Սարգսյանն իր հերթին կոպիտ պատասխանել է ընդդիմացողներին` ասելով, թե ստորագրելու որոշումն արդեն կայացված է: Մեր թղթակցի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հաստատել է, որ նիստ է եղել, սակայն հերքել է, որ արձանագրությունների ստորագրմանը դեմ արտահայտվողներ են եղել: «Մտահոգություններ եղել են, բայց բոլորը միաձայն կողմ են քվեարկել: Դեմ քվեարկող չի եղել»,- ասել է Ռ.Զոհրաբյանը: