Պատրաստվում են

16/10/2009

«Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը, եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ազատագրել մեր հողերը զավթիչներից»,- երեկ հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ավելացնելով, թե իր երկրի տնտեսությունը «Հայաստանի տնտեսության հետ անհամադրելի մակարդակի վրա է»: «Մենք նրանց գերազանցում ենք բոլոր չափանիշներով: Մենք ունենք եւ՛ լայն քաղաքական հնարավորություններ, եւ՛ շատ ուժեղ միջազգային դիրքեր,- ասել է Ադրբեջանի նախագահը եւ հավելել,- Ինչ վերաբերում է ռազմական ուժին, ապա ցանկանում եմ եւս մեկ անգամ ասել, որ ադրբեջանական բանակը ամենահզորն է տարածաշրջանում: Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը, եւ դա մեծ միջոցներ է պահանջում: Բայց մենք պետք է անենք դա, քանի որ ապրում ենք պատերազմի պայմաններում»: