Հոկտեմբերի 15-ին թուրք ոստիկանները ձերբակալել են «Ալ-Քաիդայի» հետ կապ ունենալու համար կասկածվող 33 մարդու, որոնք ահաբեկչական գործողություն էին ծրագրել երկրի տարածքում։ Ըստ «Associated Press»-ի, ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը միաժամանակ գործողություններ է իրականացրել Վան, Էրզրում, Կոնիա, Բաթման եւ Ստամբուլ քաղաքներում: Իրավապաշտպան մարմինները հաստատում են, որ ձերբակալվածները ահաբեկչությունների շարք էին ծրագրել ԱՄՆ-ի ու Իսրայելի դեսպանատների եւ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական բազաների դեմ: Գաղտնի ահաբեկչական գործողության մասին այլ տեղեկատվություն ոստիկանությունը չի հաղորդել: