Հայցը թարգմանում են

15/10/2009

Հայ Ազգային կոնգրեսը ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Հաագայի միջազգային քրեական դատարանի հայց ներկայացնելու վերաբերյալ ստորագրահավաքը: Այդ մասին երեկ հայտարարել է ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` չնշելով ստորագրությունների թիվը: Նա տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացվելիք հայցը բաղկացած է 400 էջից եւ ներկայումս գտնվում է թարգմանության փուլում: «Բավականին բարդ հայց է, եւ հիմա գտնվում է թարգմանության պրոցեսում»,- ասել է Լ. Զուրաբյանը: