«Քայլ ետ»

15/10/2009

Թուրքական «Today’s Zaman» թերթը, հղում անելով կառավարության աղբյուրներին, պնդում է, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ուղիղ համեմատական կերպով կախված է լինելու ղարաբաղյան, հայ-ադրբեջանական հակամարտության հարցից: Ըստ հրատարակության, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացը կավարտվի միայն «գրավյալ» տարածքներից հայկական զորքերը դուրս բերելուց հետո: «Դրանից հետո միայն Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները»,- գրում է «Today’s Zaman»-ը` տեղեկացնելով, որ Թուրքիայի ազդեցիկ ընդդիմադիր կուսակցությունները կառավարությանը մեղադրել են, որ Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրելով` «քայլ ետ» է կատարել, եւ ասել են, թե խորհրդարանը արձանագրությունները չպետք է վավերացնի։