Դաշնակիցնե՞ր

12/10/2009

Չի բացառվում, որ Հայ Ազգային կոնգրեսը եւ ՀՅԴ-ն իշխանափոխության հարցում դառնան բնական դաշնակիցներ: Երեկ նման հայտարարություն է արել ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը: «Եթե իրենք (ՀՅԴ-ն.- խմբ.) այդ ուղով գնան եւ հստակեցնեն իրենց պահանջները, այդ հարցում ՀԱԿ-ի հետ կդառնան բնական դաշնակից, ինչը շատ լավ կլինի: Չեմ բացառում, որ այդպիսի վիճակ ստեղծվի: Ոչ միայն չեմ բացառում, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց այդպիսի ճակատ ստեղծելու առաջարկությամբ է հանդես եկել»,- հայտարարել է Կ. Ռուբինյանը: