Արգելել են

08/10/2009

Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա թուրքական Բուրսա քաղաքում հոկտեմբերի 14-ին, արգելել են մարզադաշտ բերել ադրբեջանական դրոշը: Բացի այդ, մարզադաշտում արգելվում են քաղաքական գրություններով պաստառներ։ Հիշեցնենք, որ այդ օրը Բուրսայի Ոստիկանությունն աշխատելու է առավել խստացված ռեժիմով: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Բուրսայի ղեկավարության հետ եւ հրահանգել օրինակելի ընդունելություն կազմակերպել հայկական կողմի համար եւ կանխել բոլոր հնարավոր միջադեպերը: